Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ սպային

285
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 21:20
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ սպային

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրել է կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Վերջինս հայտնեց նաև, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ստուգել են Գուրգեն Ալավերդյանի պահման պայմաններն ու առողջական վիճակը։ Ըստ Ամատունու՝ Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Նա նաև փոխանցեց, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բացի Գուրգեն Ալավերդյանից, այցելել են նաև այն անձանց, որոնք Ադրբեջանում պահվում են անազատության մեջ: