Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.

Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել

175
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 19:10
Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել

Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին՝ նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:
Տեղեկությունների իսկությունն ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել