Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանական թիմի՝ քննիչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը

163
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 17:45
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանական թիմի՝ քննիչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա նիստին միջնորդեց նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները ճանաչել անթույլատրելի և հանել դրանք քրգործի նյութերից։ Պաշտպանական կողմը համարում է, որ քննիչ Մուշեղյանը ենթակա է բացարկի և պետք է հեռացվի գործի վարույթից։
Սակայն, դատարանը կողմերի դիրքորոշումները լսելուց հետո ոչ բավարար համարեց Քոչարյանի պաշտպանական թիմի՝ քննիչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը և մերժեց այն: Դատական նիստը շարունակվում է: