Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Մահացած ծննդկանի փոքրիկն այսօր դուրս գրվեց. հարազատները մեղադրում են բժշկին

161
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 16:55
Մահացած ծննդկանի փոքրիկն այսօր դուրս գրվեց. հարազատները մեղադրում են բժշկին

Օրեր առաջ «Շենգավիթի» ԲԿ-ում մահացած Սեդա Ասատրյանի նորածնին այսօր դուրս գրեցին հիվանդանոցից:

Սեդայի ամուսնու ընկերը մյուս հարազատների հետ հիվանդանոցում էր: «Ակնկալում ենք արդար քննություն: Բոլորս էլ գիտենք «Շենգավիթ»-ի ԲԿ-ի կապերը, փողի չափերը: Բոլորս էլ ամեն ինչ հասկանում ենք, գիտենք, թե ինչքան մահացության դեպքեր են եղել ու անցել, սակայն հուսով ենք, որ այս դեպքը չի անցնի»,- ասաց տղամարդը:

Անդրադառնալով համացանցում շրջանառվող պնդումներին, թե լավ բժիշկ է և չի կարելի մեղադրել նրան, տղամարդն ասաց. «Եթե լավ բժիշկ ա, ուրեմն կարա սխալ թույլ տա ու անցնի գնա՞… Եթե գիտես, որ նա մի անգամ մահից հազիվ ա պրծել, քանի որ անտիբիոտիկի խնդիր ուներ, դու այդ մարդուն ընդունում ես քո մոտ, տարուց ավել՝ մինչև հղիանալն էլ ես օգնում, հղիանալուց հետո էլ հետևում ես…Եթե լավ բժիշկ ես, գիտես, որ հնարավոր ա կեսարյան անես, պատռվածք լինի, անտիբիոտիկ ես սրսկելու, մի օր շուտ էդ մարդուն չես կանչո՞ւմ՝ հասկանալու, որ եթե բարդություն եղավ, ոնց ես փրկելու»,- ասաց նա: