Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

«Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը». Իվետա Տոնոյան

186
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 16:10
«Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը». Իվետա Տոնոյան

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկա օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվելու է: Սեպտեմբերի 23-ին նախատեսված է Ծառուկյանի՝ խափանման միջոցը փոխելու ԱԱԾ միջնորդության քննությունը:

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի: Իսկապես ցավալի է, որ հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են, որ ամեն անգամ գործի է դրվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այլևս իրենց համար սիրելի դարձած կալանավորման գործելաոճը: Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու, հարյուր հազարավոր ընտանիքների սոցիալական վիճակը չի բարելավվելու, արտաքին պարտքը չի փակվելու, ներդրումներ չեն գալու ու աշխատատեղեր չեն ստեղծվելու: Իշխանություններն այլևս դարձել են կանխատեսելի իրենց փոքրոգի պահվածքով, երբ անգամ հանրահավաքի անցկացման վերաբերյալ մեկ հայտարարությունից ընկնում են ցնցակաթվածի մեջ: Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն այլևս իշխանությունների ձեռագիրն է դարձել»: