Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

«Այլ երկրների շահերը սպասարկողները դարերով ունեն դավաճանի պիտակ». Լիլիթ Մակունց

188
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 16:15
«Այլ երկրների շահերը սպասարկողները դարերով ունեն դավաճանի պիտակ». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցին: «Սեփական երկրի շահերի դեմ աշխատող և ցանկացած այլ պետության շահերը սպասարկողներին ես չէ, որ գնահատական պետք է հնչեցնեմ. դարերով գնահատական հնչեցրել են. այդ մարդիկ ունեն հստակ դավաճանի պիտակ»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը երեկ տեղեկացրել էր, որ սկսել են ուսումնասիրել «Դոսյե-»ի հոդվածը. «Հոդվածն իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում ու ԱԱԾ-ն բնականաբար քրեաիրավագիտական գնահատական է տալու դրան»: