Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ

182
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 14:45
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ

ՄԱԿ-ը նշում է հիմնադրման 75-ամյակը: Այս կապակցությամբ ուղերձ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր, ինչպեսև 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների:

Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռևիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության և անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան և նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երևույթ»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ