Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

«Լուրջ մտածում եք, որ դուք եք մնացել Հայաստանի հույսը՞». Արթուր Սաքունց

170
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 15:15
«Լուրջ մտածում եք, որ դուք եք մնացել Հայաստանի հույսը՞». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բանի վրա եմ զարմանում. Հայաստանում իշխանություն չունեցող և իշխանությանը շնչակտուր ձգտողները մնացել են սերժական Հայաստանում։

Ուրեմն Դուք լուրջ մտածում եք, որ պետության բռնազավթմանը աջակցածներդ ու մասնակիցներդ եք մնացել Հայաստանի հույսը՞, կամ թե արդեն գտնում եք, թե օրակարգից դուրս է եկել ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման խնդիրները՞։

Թե՞ մտածում եք, մարդիկ հիշողությունից զրկված են։

Թե՞ մտածում եք, այս իշխանության ոչ հետևողական գործելակերպը, շատ դեպքերում ակնհայտ նահանջը արմատական փոփոխությունների կատարումից, կամ կարողությունների բացակայությունը մեխանիկորեն դարձնում է Ձեզ հետևողական, սկզբունքային, կամ կարողունա՞կ․

Լավ է՞, իսկապես նման համոզմունք ունե՞ք, թե հենց գիտեք իշխանությունը փողոցում գցված է, ու ով շուտ հասցնի, կարող է թռցնել ու գրպանը դնել։

Թե՞ իշխանություն ունենալու մոլուցքը մթագնել է մտածելու, իրականությունը գնահատելու կարողությունը։

Ինչքան խեղճ ու մանր վարքագիծ։

Մի հատ սառը ջուր խմեք ու մի քիչ շունչ քաշեք։

Իշխանությունը Հայաստանում 2018թ մայիսից գտնվում է ՀՀ քաղաքացիների ձեռքին, սա որպես առաջին դաս՝ չմոռանաք։

Երկրորդ, ՀՀ քաղաքացիներն իրենց իշխանությունը կվստահեն, ինչ որ ժամանակով կառավարման լիազորությունը կհանձնեն նրանց, ում կհամարեն համապատասխան ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման պահանջներին։

Եվ հաստատ այդ թեկնածուների թվում չեն կարող լինել պետությունը անպատժելի թալանածները, մաֆիոզ կառավարման բոսերը, քրեական աշխարհի հետ համագործակցածներն ու համագործակցողները, ԿԳԲ/ԱԱԾ-ի ագենտուրան, Կրեմլի հպատակները կամ Կրեմլի մասին լսելուց տակները ջրհեղեղ անողները։

Նման լկտի, անհարգալից վերաբերմունք մարդկանց նկատմամբ ուղղակի անպատկերացնելի է, այն ինչ ցուցաբերում եք»։