«ԱՄՆ-ը պատերազմում է ամբողջ մոլորակի դեմ». Կուբայի արտգործնախարար
ԱՄՆ-ի իշխանությունների քաղաքականությունն սպառնում է միջազգային իրավունքին, բազմակողմանիության սկզբունքին և ընդհանուր առմամբ՝ միջազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել Է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիսավոր նիստում։ «ԱՄՆ-ի անպատասխանատու վարքագիծը խաղաղության և միջազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է։ ԱՄՆ-ն հրահրում է հակամարտություններ, ոչ ավանդական և առևտրային պատերազմներ, սահմանում կոշտ, միակողմանի պատժամիջոցներ, իր սպառազինությունների մրցավազքի վրա վատնում է մեր ժողովուրդների կայուն զարգացման համար անհրաժեշտ միջոցներն ու հրաժարվում համագործակցել COVID-19-ի համաճարակի հետևանքով առաջացած բազմաթիվ ճգնաժամերի դեմ պայքարում: ԱՄՆ-ն անտեսում է բնապահպանության, զինաթափման ու սպառազինությունների վերահսկման կարևոր համաձայնագրը, ինչպես նաև դուրս է գալիս այնպիսի միջազգային կազմակերպությունների կազմից, ինչպիսիք են՝ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ Մարդու իրավունքների Խորհուրդը։ Կարող է թվալ, որ այս երկիրը պատերազմում է ամբողջ մոլորակի, նրա կենսական ռեսուրսների և բնակիչների դեմ»,-հայտարարել Է դիվանագետը։ |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36