Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ է Ալիևը գնում այդ ռիսկերին». Արման Աբովյան

286
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 03:25
«Ինչո՞ւ է Ալիևը գնում այդ ռիսկերին». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալհամ Ալիևը իր քայլերով և հայտարարություններով փաստացի անում է ամեն ինչ, որ տապալի բանակցային հարաբերությունները ոչ միայն մեր հետ, այլ նույն համանախագահների հետ։
Թուրքիայի հետ համատեղ ռազմական հիստերիայի գեներացումը տարածաշրջանում, բանակցային գործընթացի տապալումը, ամենօրյա ռեժիմով հակահայկական կատաղի ապատեղեկատվության տարածումը և այս ամենին զուգահեռ Ադրբեջանը իր պահեստազորայինների հրատապ հավաքներ է անցկացնում, թուրքական բանակը տեղակայում է իր տարածքում, անցկացնում է լայնածավալ դիվանագիտական աշխատանքներ, որ արդարացնի իր կողմից ագրեսրվ պահվածքը...
Մի խոսքով՝ լուրջ նախապատերազմական աշխատանքներ է անցկացնում։ Ինչո՞ւ: Ալիևը իրականում հիմար չէ, չնայած հաճախակի փորձում է այդպիսի տպավորություն ստեղծել, նա շատ հստակ և հետևողական տանում է իրավիճակը դեպի լուրջ լարվածություն։
Ինչի՞ համար է Ալիևը ակնհայտ գնում այդ ռիսկերին։
Կարծում եմ, որ այստեղ գոյություն ունի երկու փոխկապակցված հանգամանք։
Առաջինը, դա իր կողմից նախատեսված իշխանության պահպահնման ծրագիրն է, որով նա իր լիազորությունները ինչ-որ մի պահի կփոխանցի իր տիկնոջը (Մեհրիբան Փաշաեվա֊Ալիևային) և փաստացի կպահի իր ընտանիքի կառավարումը նվազագույնը ևս տասը տարի, դե մինչև կհասունանա իր որդու կրտսեր Հեյդար Ալիևի տարիքը։
Սակայն այս սխեման աշխատում է միայն այն դեպքում, երբ գույություն ունի ներքաղաքական կոնսենսուս հասարակության մեջ, իսկ հաշվի առնելով կատաղի հակահայկական քարոզչությունը Ադրբեջանում, ապա հենց հակահայկականություն է հանդիսանում միակ լայն կոնսենսուսի տարբերակը ադրբեջանական հասարակությունում։
Երկրորդ կարևորագույն գործոն հանդիսանում է Թուրքիայի պանթուրանական նկրտումները, որոնք թելադրում են թուրքական ուժային բաղադրիչի գործոնը արցախյան ուղղությամբ։
Թուրքիան ցանկանում է պարտադիր ներգրավված լինել արցախյան հակամարտության մեջ, քանզի հասկանում է, որ գեներացնելով ռազմական լարվածություն արցախյան ուղղությամբ՝ նա փաստացի դառնում է հակամարտության կողմ և ենթադրում է, որ այս քայլերով կկարողանա առանցքային դեր խաղալ տարածաշրջանային բոլոր քաղաքական ընթացքների մեջ՝ այդ կերպ ամրապնդելով թուրանական «ճանապարային քարտեզի» գործնական իրականացումը միջնաժամկետ ապագայում։
Մի խոսքով՝ մեր համար մեկ խնդիրը պետք է հանդիսանա ոչ թե Ալիևին զսպաշապիկ հագցնելը, այլ շատ ակտիվ թուրքական գործոնի չեզոքացումը, որը մեխանիկորեն կբերի նաև ադրբեջանցիների ռազմատենչ տրամադրությունների վերացմանը։
Կարծում եմ, որ այլևս մենք պետք է ավելի ակտիվ գործենք թուրքերին չեզոքացնելու ուղղությամբ»։