Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

«Նիկոլ Փաշինյանի կյանքը վտանգված է». Ազատ Արշակյան

286
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 22:35
«Նիկոլ Փաշինյանի կյանքը վտանգված է». Ազատ Արշակյան

Քաղաքական, պետական գործիչ Ազատ Արշակյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է «Դոսյե» կենտրոնի՝ Հայաստանի մասին արված հրապարակմանը:

Հրապարակման մեջ ի թիվս այլ դեպքերի, նշվում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեզոքացնելու չիրականացված գործողության մասին: Թեմայի առնչությամբ Ազատ Արշակյանն ասել է. «Հայաստան երկրի ղեկավարությունը՝ սկսած Պապ թագավորից, բոլորը մահապարտներ են՝ Աղասի Խանջյանը, Մյասնիկյանը, Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բոլորը մահապարտներ են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրել է այդ ճանապարհը, ինքը հենց որ արդարության դրոշը բարձրացրեց, անկախություն բառից նա խուսափում է, ուրեմն ինքն արդեն իրեն հայտարարեց մահապարտ․․․ Նրա կյանքը վտանգված է։ Մենք տեսնում ենք՝ նրանք ինչեր են անում մյուսների հետ։ Մենք գիտենք՝ ինչպես են վարվում իրենց քաղաքացիների հետ, իսկ որ Փաշինյանի նկատմամբ կա հատուկ բացասական վերաբերմունք, ակնհայտ է։ Մեր «արմյաշկաների» լեզվով և բերանով դա մեզ անընդհատ ասում են։ Ռուսները գրեթե ոչինչ չեն ասում, բացի մի քանի հոգեկան հիվանդներից, որոնք դրական կարծիք չունեն։ Ծագումով հայերը Նիկոլ Փաշինյանին նախազգուշացնում են, զգուշացնում են, նրան հայտարարում են օրենքից դուրս, հրահրում են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նրանք հայկական պետության ու ռեժիմի դեմ արշավ են սկսել, ինչը նշանակում է՝ մենք բոլորս պետք է իմանանք՝ ռուսական իմպերիան դժգոհ է ժողովրդավարությունից, արդարության ձգտումից, դատաիրավական բարեփոխումներից, դժգոհ է, որ մենք չենք ուզում տգիտությունը մեր իշխանությունում գերակշռող լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նիկոլ Փաշինյանի կյանքը վտանգված է». Ազատ Արշակյան