Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Եթե ընդդիմությունն է պլանավորում թեժ աշունը, թողնենք իրենց պլանավորմանը». Լիլիթ Մակունց

422
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 21:00
«Եթե ընդդիմությունն է պլանավորում թեժ աշունը, թողնենք իրենց պլանավորմանը». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով, ընդդիմության կողմից խոստացված «թեժ աշնանը», ասել է. «Եթե ընդդիմությունն է պլանավորում թեժ աշունը, ապա թողնենք իրենց պլանավորմանը»:

Հարցին, թե «Իմ քայլը» նո՞ւյնպես պատրաստվում է «թեժ աշնանը», խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Մենք պատրաստվում ենք առաջիկա մեր անելիքներին: Այսինքն՝ արդեն սկսել ենք աշխատել այդ ուղղությամբ. նկատի ունեմ մեր օրենսդիրի աշխատանքները»:

Մանրամասները՝ տեսանյութում: