Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

«Էլեկտրաէներգիան, գազը, ջուրը, համացանցը անկախ Հայաստանի վերահսկողությունից դուրս են». Արման Ղարիբյան

207
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 20:35
«Էլեկտրաէներգիան, գազը, ջուրը, համացանցը անկախ Հայաստանի վերահսկողությունից դուրս են». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կենացները վերջացա՞ն։ Դե ասեմ։
Մենք ապրում ենք անկախ Հանրապետությունում, որի բնակիչներին մատակարարվող էլեկտրաէներգիան, գազը, ջուրը, համացանցը մեծ հաշվով պետության վերահսկողությունից դուրս են։ Հայ-թուրքական սահմանը հսկում է օտարերկրյա զորքը, մեր երկաթգիծը սպասարկում են ռուսները, ազգային ավիափոխադրող այդպես էլ չունեցանք, իսկ հանքերից ստացվող գերշահույթները հոսում են դուրս՝ մեզ թողնելով ավերված բնություն։
Բայց այսքանով հանդերձ՝ մի անբացատրելի լավատեսություն ու ուժ կա մեր հասարակության մեջ, տոնելու, քեֆ անելու տրամադրություն ու ջիգյար կա մարդկանց մեջ։ Երևի որ այդ անբացատրելի ու անհիմն լավատեսությունը չլիներ, մեզ վաղուց էին վերացրել։
Չգիտեմ՝ Հայաստանի նման փոքր ու աղքատ պետությունները երբևէ իրական անկախ լինում են, թե՝ ոչ, բայց, ամեն դեպքում, շնորհավորում եմ մեզ դե յուրե անկախություն ունենալու կապակցությամբ։ Հուսով եմ՝ մի օր կդառնանք նաև դե ֆակտո ազատ Հանրապետություն»: