Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.

Թրամփին թունավորել փորձող կնոջն սպառնում է ավելի քան 20 տարվա ազատազրկում

1851
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 20:50
Թրամփին թունավորել փորձող կնոջն սպառնում է ավելի քան 20 տարվա ազատազրկում

Ինչպես արդեն հայտնել ենք, օրերս ամերիկացի իրավապահներն առգրավել են նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված մի ծանրոց, որի մեջ եղել է ռիցին թույն:

Հետախուզական աշխատանքների շնորհիվ, ինչպես տեղեկացրել ենք, հաջողվել է ձերբակալել մի կնոջ, ով ուղարկել է ծանրոցը: Պարզվել է, որ նա այն ուղարկել է Կանադայի տարածքից՝ Քվեբեք նահանգից: Ծանրոցն ուղարկելուց հետո կինը, որը նախկինում ձերբակալված է եղել ապօրինի զենքի շրջանառության, ապօրինի վարորդական իրավունքով երթևեկելու համար, փորձել է մտնել ԱՄՆ, սակայն սահմանին ձերբակալվել է:

Այժմ նրան սպառնում է ավելի քան 20 տարվա ազատազրկում: Նշենք, որ վերջին անգամ նամակով ուղարկած թույնով Թրամփին փորձել են թունավորել 2018-ին:

Ռիցինն ուժեղ ներգործող թույն է, որի հակաթույնը գոյություն չունի: Դրա անգամ փոքր չափաբաժինը մարդուն սպանում է կարճ ժամանակահատվածում: