Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Նույն գայթակղությունը համակել էր նաև Սերժ Սարգսյանին». Սուրեն Սուրենյանց

432
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 02:10
«Նույն գայթակղությունը համակել էր նաև Սերժ Սարգսյանին». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի՝ այսօրվա խոսքը նմանվում է պաթոսի, գեղեցիկ բաժակաճառի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ նշելով, թե մինչ այս նախորդ 30 տարվա ռազմավարություն չի եղել, ինչը գուցե նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:
Նախ նկատենք, որ Փաշինյանի մոտ դարձյալ գործում է «աննախադեպության» բարդույթը, իր որևէ ծրագրով կամ ելույթով օրվա խորհուրդը ստվերելու մոլուցքը։ Սա արդեն քաղաքական բնավորություն է, որը չենք կարող փոխել ակնարկներով կամ քննադատությամբ։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մեր իրականության մեջ որևէ մեկը, այդ թվում՝ Հանրապետության հիմնադիրները, ռազմավարական մտածողություն չեն ունեցել, կարճ ասած՝ դասական առումով մենք առաջնորդ չենք ունեցել ու ազգովի պետք է փառք տանք այն օրվան, երբ նա հայտնվեց պետության ղեկին։
Վերափոխման ռազմավարությունը, մեղմ ասած, վիճելի է նաև բովանդակային առումով։ Օրինակ՝ Փաշինյանը խոստանում է մինչև 2050 թ. ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, յոթնապատկել միջին աշխատավարձը և այլն։ Եթե կառավարությունը չունի անգամ թվերով ու մասնագիտական հաշվարկներով չափելի կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, ապա Փաշինյանի այսօրվա խոսքը նմանվում է պաթոսի, գեղեցիկ բաժակաճառի։ Տարիներ առաջ նույն գայթակղությունը համակել էր նաև Սերժ Սարգսյանին ու ճիշտ այն պահին, երբ նրա իշխանությունը վերջնականապես կտրվել էր իրականությունից»: