Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Հակառակ դեպքում այս կես անկախությունն էլ կկորցնենք». Աիդա Ներսիսյան

467
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 19:15
«Հակառակ դեպքում այս կես անկախությունն էլ կկորցնենք». Աիդա Ներսիսյան

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 29 տարի առաջ այս օրը մենք «ԱՅՈ» ասացինք մեր Անկախությանը, թվաց, թե մնացածը մեզնից կախված չէ:
Իրականում Անկախությունը պատասխանատվություն է պատմության, գալիք սերունդների առաջ: Թե ինչքանով է մեզնից յուրաքանչյուրն իր մեջ կրում այդ պատասխանատվությունը, կախված է երկրի ապագան, նրա ճակատագիրը:
Կհամախմբվե՞նք, մի կողմ կդնե՞նք մեր անհատական կամ կուսակցական հաշիվները, կդառնա՞նք բռունցք՝ կունենանք համայն հայության Հայրենիք՝ Արցախի հետ միաձույլ:
Հակառակ դեպքում այս կես անկախությունն էլ կկորցնենք:
Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի հայրենակիցներ»: