Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Լրիվ մերն ա, իրանցը չի». Սասուն Միքայելյան

351
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 13:00
«Լրիվ մերն ա, իրանցը չի». Սասուն Միքայելյան

«Պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողի այս հարցին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես պատերազմի վտանգ տեսնում եմ 90 թվականից մինչև էսօր: Մեր ժողովրդի մեջ մի տեսակ բան է մտել. տարանջատում են՝ քառօրյա պատերազմ, հուլիսյան դեպքեր, Տավուշի դեպքեր, դիվերսիոն հարձակումներ... պատերազմը չի ավարտվել, հարգելի՛ ժողովուրդ: Եկեք չտարանջատենք այս դեպքերը: Ընդհանուր պատերազմի մեջ ենք, որը չի ավարտվել և պիտի համախմբված լինենք»:

Դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ բանակցությունները տապալված են և դրա մեջ մեղադրեց Հայաստանին, Սասուն Միքայելյանն ասաց. «Երբևիցե դուք լսե՞լ եք Ադրբեջանի ղեկավարը բանակցությունների մասին մի հատ բան խոսի: Այսինքն՝ ինչո՞վ ա տապալվել, ե՞րբ էր ինքը սկսել, որ հիմա տապալվել ա, նման բան եղել ա՞, դուք լսե՞լ եք: Իրանք ասում են լրիվ մերն ա, մենք էլ՝ պիտի լրիվ պատրաստ լինենք, որ լրիվի դեմն առնենք, որ գիտակցենք՝ լրիվ մերն ա, իրանցը չի: Ուժի դեմ՝ ուժի լեզվով»,- եզրափակեց ԵԿՄ նախագահը: