Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Ծառուկյանի ընտրակաշառքի գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ». ԱԱԾ տնօրեն

278
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 11:00
«Ծառուկյանի ընտրակաշառքի գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ». ԱԱԾ տնօրեն

«Ի՞նչ նորություններ կան հայտնի քրեական գործերից, մասնավորապես՝ Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Ծառուկյանին առնչվող գործերից»,- «Եռաբլուր»-ում դիմելով ԱԱԾ տնօրենին՝ հարցրին լրագրողները: «Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրգործից մաս է անջատվել, որն այս պահին գտնվում է դատարանում, այսինքն՝ նախաքննական մարմնի տիրույթից արդեն դուրս է: Ինչ վերաբերում է ընտրակաշաքի վերաբերյալ քրեական գործին, շատ մեծ ծավալներով քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, առաջիկայում հնարավոր է՝ այն ուղարկվի դատարան»,- ասաց Արգիշտի Քյարամյանը:

Հարցին՝ Ծառուկյանին առնչվող գործն ինչո՞ւ է քննում ԱԱԾ-ն, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված հանցագործությունների հարցը ՀՔԾ-ի տիրույթում է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրգործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել մեկ այլ նախաքննական մարմնի: