Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան զոհեր

893
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 09:30
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան զոհեր

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։25-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Արտակ Մ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Յուրիկ Ս․, ծնված 1949թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հինգ ուղևոր հոսպիտալացվել է Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Յուրիկ Ս-ի և ուղևոր Շուշանիկ Գ-ի (ծնված 1949թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: