Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Խոշոր հրդեհ՝ Մատենադարանի հարակից տարածքում

832
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 22:25
Խոշոր հրդեհ՝ Մատենադարանի հարակից տարածքում

Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Մատենադարանի հարակից տարածքում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են՝ ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։

«Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման կազմակերպման բաժինը։