Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ազատության հրապարակում պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը

449
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 19:20
Ազատության հրապարակում պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը

Այսօր Ազատության հրապարակում «Միասնական Հայաստան» ազգային շարժման նախաձեռնած հանրահավաքի ժամանակ մասնակիցները՝ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը:

«Մենք հիմա կտոր-կտոր ենք անում ԼԳԲՏ կոչվող այալսերված անասունների դրոշը»,- հայտարարեց հանրահավաքի կազմակերպիչ և շարժման ղեկավար Խաչիկ Ասրյանը:

«Այս այլասերվածների դրոշի կտորները վերցրեք, տարեք, ինքներդ կվառեք»,- դիմելով ներկաներին՝ ասաց Ասրյանը:

Հիշեցնենք՝ այսօր «Միասնական Հայաստան» ազգային շարժումը հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով իշխանության հրաժարականը: