Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով». Գագիկ Ծառուկյան

626
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 19:05
«Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր թոռները վարակվել են կորոնավիրուսով:

«Ես վարակվել եմ, ինձ վարակել են և վարակվել են իմ թոռները: Թոռները՝ փոքրահասակ երեխաները, ջերմություն ունենում են 1-2 օր, այնուհետև նրանք առանց դեղի լավանում են, նրանք երիտասարդ, աճող օրգանիզմ են: Դուք տեսել եք՝ երեխան մի օր ջերմություն ունենում է, ու լավանում է, դա հիմնական վտանգավոր է տարեցների համար, իմունիտետով թույլ մարկանց համար: Երեխաները, որը լիարժեք, դպրոց մասկայով ո՞նց կարան գնան: Ասենք թե, ես նորից եմ ասում՝ եթե ես սխալ եմ ասում, թող ասեն՝ Ծառուկյանը սխալ ա ասում, փոքրիկ երեխաները հիվադանում են: Հիվանդանալը հիվանդանում են, բայց նրանց դիադրողականությունն էնքան ուժեղ ա, որ 1-2 օր հետո լավանում են, որը եղել ա իմ թոռների հետ: Համաճարակի դեմ տարվող պայքարը պետք է մասսայական լինի, ոչ թե՝ ծանոթ-բարեկամով», - ասել է նա: