«ՔՊ-ականների մի մասը, որ հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում, ծաղրում էին Գյումրու քայլերթը». Կարպիս Փաշոյան
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զավեշտալի է հետևել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փորձում պատմության առջև փրկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմքը՝ ներկայացնելով դրան որպես հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժ։ Սա ինչ-որ իմաստով նաև կուսակցության գոյությունն արդարացնելու միջոց է։ Իհարկե, մանրամասները շատ են, բայց հիմա ոչ տեղն է և ոչ էլ ժամանակը։ Ընդհանուր միտքն այն է, որ ՔՊ-ն Հայաստանում հեղափոխություն չի իրականացրել, դա մեծագույն կեղծիք է։ Հեղափոխությունը առաջնորդվել և իրագործվել է համակարգող խմբի կողմից, որտեղ կուսակցական պատկանելիությունը ոչ միայն երկրորդական էր, այլ նաև դրա մասին խոսք էլ չի գնացել։ Հասկանում եմ, վարչապետը փորձում է իր անգաղափար գոյացությանը՝ ՔՊ-ին, հավասարեցնել Առաջին Հանրապետության Դաշնակցության, Կոմկուսի և ՀՀՇ-ի մակարդակին, բայց դա անիմաստ ձգտում է, քանի որ փաստերն ամբողջությամբ այլ բան են վկայում»։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36