«Նրանք պետք է հրապարակայնորեն ճանաչվեն դավաճաններ». Դավիթ Սանասարյան
367
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 13:00
Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ համար հավերժական ճշմարտություններից մեկը Ասել եմ ու մինչև կյանքիս վերջին օրն ասելու եմ. ովքեր ՀՀ քաղաքացի են, բայց այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ են (կապ չունի, թե որ երկրի), ովքեր սեփական երկրի թիկունքում կարող են գործել հանուն այլ պետության շահի, նրանք հակապետական, ապազգային ու անբարոյական սրիկաներ են, ու նրանք պետք է հրապարակայնորեն ճանաչվեն ԴԱՎԱՃԱՆՆԵՐ։ Գիտեք, որ նախընտրում եմ չվիրավորել դիմացինին, բայց պետությանս թիկունքում սրիկայություն անողներն իմ համար ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները։ Դարձրեք սկզբունք, մերժեք դրանց. ազգային, ուժեղ պետության թուլացնողները դրանք են»։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36