Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Պռոշյան կոնյակի գործարան»-ի հրդեհից տուժածներից մեկը մահացել է

371
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 12:25
«Պռոշյան կոնյակի գործարան»-ի հրդեհից տուժածներից մեկը մահացել է

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Նրանցից մեկը երեկ մահացել է: Մեկ բուժառու դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջինները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Այս մասին հայտնում է Առողջաահության նախարարությունը: