Կրակոցներ Երևանում
313
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 11:25
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրի զննությամբ քննիչը հայտնաբերել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։ Իրավապահները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։ Ոստիկանությունը ձեռնարկում է գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30