Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կորոնավիրուսով վարակման 244 և մահվան 2 նոր դեպք

258
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 11:00
Կորոնավիրուսով վարակման 244 և մահվան 2 նոր դեպք

Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն՝ առողջացած, 928-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք: Ունենք 182 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։