«Առաջին դեպքը չէ»․ Ռաֆայել Թեյմուրազյան
Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանը քաղաքագետ ներկայացվող 3 անձի հետ այսօր հրապարակված զրույցում արցախյան խնդրի կարգավորման «Ընդհանուր պետություն» տարբերակի մասին խոսելիս ասել է, թե այն «դեյթոնյան մոդելի նման» Բոսնիա և Հերցեգովինայի պես միասնական պետության մեջ երկու անկախ պետության միավորման փորձ էր։ Ըստ Քոչարյանի՝ 150 հազար բնակչությամբ Ղարաբաղը դառնում էր 7 միլիոնանոց Ադրբեջանի հետ միասնական պետության «50%-անոց բաժնետեր»։ Նրա խոսքով՝ 1998-ի հուլիսին ինքն առաջարկի հեղինակ Պրիմակովին ասել է՝ «ո՛չ այո եմ ասում, ո՛չ՝ ոչ», բայց պատրաստ է եղել հարցը քննարկել, եթե Ադրբեջանը պատրաստ է այն քննարկել։ Պրիմակովը մեկնել է Բաքու, Բաքվից՝ Մոսկվա և այնտեղից զանգել Քոչարյանին ու ասել, թե կատեգորիկ մերժեցին։ «Եվ թեման փակվեց։ Նույնիսկ չի եղել փաստաթուղթ։ Եղել է գաղափար՝ այսպես մեկ էջի վրա, ինչ-որ կես էջի վրա ուղղակի նկարագրված։ Սա է այդ ընդհանուր պետության ամբողջ թեման, որը մեկ-մեկ շահարկվում է այնպիսի բաներով, որ ուղղակի զարմանում ես, ասում ես՝ էս մարդիկ, լավ, էս որտեղի՞ց են վերցրել»,- ասում է Քոչարյանը։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36