Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

#WeChat-ի և #TikTok-ի օգտագործումն ԱՄՆ-ում կարգելվի սեպտեմբերի 20-ից

1061
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 00:10
#WeChat-ի և #TikTok-ի օգտագործումն ԱՄՆ-ում կարգելվի սեպտեմբերի 20-ից

ԱՄՆ առևտրի նախարարությունն արգելել է չինական Wechat և TikTok հավելվածները ներբեռնել երկրի տարածքում՝ սեպտեմբերի 20-ից: Այս մասին հայտնել Է Reuters-ը։

Նշվում է, որ Վաշինգթոնը արգելել է նաև վճարումները Wechat-ի ներսում:

Սեպտեմբերի 20-ից ԱՄՆ-ն կկասեցնի WeChat-ի աշխատանքը: Նման արգելք TikTok-ի համար սահմանվել է նոյեմբերի 12-ից։

Միևնույն ժամանակ, արգելքը չի տարածվում ամերիկյան ընկերությունների վրա, որոնք WeChat-ն օգտագործում են երկրի սահմաններից դուրս, այդ թվում են՝Walmart-ն ու Starbucks-ը:

Financial Times-ի աղբյուրը հավելում է, որ ԱՄՆ-ի բնակիչները, որոնց մոտ արդեն ներբեռնված են WeChat-ն ու TikTok-ը, կկարողանան օգտագործել դրանք, սակայն թարմացումների բացակայության պատճառով ժամանակի ընթացքում աշխատանքի կայունությունը կնվազի:

Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել «սպառնալիքի դեմ պայքարի մասին», որն, իբր, բխում է չինական TikTok և WeChat հավելվածներից: Ավելի ուշ նա պահանջել է մինչև սեպտեմբերի 15-ը վաճառել TikTok ծառայությունը ամերիկյան ընկերությանը, հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ի տարածքում:

Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Tiktok-ի գնման գործարքի տակ։