Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

331
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 22:50
Հայտնի է Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին և 25-ին:

«Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա – Երևան չվերթը՝ «Դոմոդեդովո« օդանավակայանից:

Նույն ընկերությունը նույն օդանավակայանից ևս մեկ՝ Մոսկվա–Երևան չարտերային չվերթ կիրականացնի սեպտեմբերի 25-ին:

«Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։

Աշխ. ժամեր՝ 10:00-19:00:

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի է: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին»,- ասվում է դեսպանության գրառման մեջ։