Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀՀ-ում ՌԴ դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները

431
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 19:20
ՀՀ-ում ՌԴ դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները

Սահմանները բացելու հարցերը քննարկվում են և՛ երկկողմ մակարդակում, և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց վերջնարդյունքում որոշիչ է համաճարակաբանական իրավիճակի զարգացումը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Եթե խոսելու լինենք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների ուղևորությունների մասին, ապա ռուսական կողմից քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այն դեպքերում, երբ դա իսկապես անհրաժեշտ է (հումանիտար դեպքերում, այն դեպքերում, երբ կան ինչ-որ սուր պահանջներ), քաղաքացիները Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունենան։ Քաղաքացիները սրանից օգտվում են, իսկ ինչ վերաբերում է սահմանները բացելուն, ապա որոշիչ դեր են խաղում մեր երկրների համաճարակաբանական ծառայությունները»,- նշել է դեսպանը։

Հիշեցնենք, Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում՝ պահանջելով բացել սահմանները: