Արձանագրվել են առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր։ «Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, զինված ուժերում գործում են մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելված են այցելությունները զորամասեր, զինվորական հաստատություններ, կառույցներ։ Սահմանափակումը գործում է նաև լրատվամիջոցների համար։ Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է մինչև հայտարարված կարանտինի ավարտը (2021թ․ հունվարի 11-ը) չդիմել նկարահանումների իրականացման համար և ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18