Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իմ քրոջը սպանել են». մահացած ծննդկանի հարազատ

375
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 16:15
«Իմ քրոջը սպանել են». մահացած ծննդկանի հարազատ

«Ժամանակին՝ մի քանի տարի առաջ խնդիրներ ա եղել մեր աղջկա հետ, ինքը վիրահատություն ա տարել, որից հետո իրեն հակաբիոտիկ են սրսկել, սրտի կանգ ա եղել, թոքերը ջուր ա լցվել, օրգանիզմը չի ընդունել հակաբիոտիկները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանի հարազատներից Հովհաննես Հարությունյանը:

Հարազատների խոսքով՝ ծնունդն ընդունող բժիշկ Աշոտ Սիրունյանը նախապես տեղյակ եղել է, որ 30-ամյա հղի կնոջ օրգանիզմը հակաբիոտիկներ չի ընդունում:

Ըստ նրանց՝ վաղ առավոտյան մահը գրանցվելուց հետո երկար ժամանակ իրավապահները հիվանդանոց չեն եկել, դիակի հետ քննչական որևէ գործողություն չի կատարվել: «Փորձ էր արվում դիակն արագ հեռացնել հիվանդանոցից, որ բժշկի մեղքի հետքերը թաքցվեն... Էս մարդուն սպանել են. ոչ թե հիվանդությունից ա մահացել, այլ սպանել են»,- ասում է մահացած ծննդկանի հարազատներից մեկը:

Ներկաները լրագրողների հետ զրույցում պատմում էին, որ

բժիշկ Աշոտ Սիրունյանը գիշերը զանգել է ծննդկանի ամուսնուն և հետաքրքրվել՝ կինը կոնկրետ դեղից ալերգիա ունի՞, թե՞ ոչ։ Ամուսինն էլ զարմացել է հարցից, քանի որ ծննդկանի անկետայում գրված է եղել, որ ալերգիա ունի հակաբիոտիկներից։

Հարազատները կնոջ մահվան հարցում մեղադրում են բուժանձնակազմին՝ բժիշկ Աշոտ Սիրունյանի գլխավորությամբ, իսկ «Շենգավիթ» ԲԿ-ն հերքում է մեղադրանքները:

Լույս աշխարհ եկած երեխայի առողջական վիճակը լավ է: