Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ալեքսանդր Լապշինին Ալիևի հրամանով փորձել են առևանգել նաև Լատվիայում

237
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 12:55
Ալեքսանդր Լապշինին Ալիևի հրամանով փորձել են առևանգել նաև Լատվիայում

Ադրբեջանի իշխանությանը քննադատելու համարձակություն ունեցած լրագրողին երկրորդ անգամ փորձել են Բալթյան երկրներում առևանգել և տեղափոխել Բաքու: «Լոնդոնում, երբ ես արդեն պետք է մեկնեի Լատվիա, ինձ զանգեց BBC-ի լրագրողը և ասաց, որ պետք է շտապ հանդիպել: Մեր հանդիպմանը լրագրողի հետ ևս երկու տղամարդ կար: Նրանք ասացին, որ օպերատիվ տեղեկություն ունեն, որ ցանկալի չէ իմ մեկնելը Լատվիա, քանի որ այնտեղ ինձ համար պատվեր է տվել գեներալ Ալի Նագիևը՝ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Բրիտանական կողմի տվյալներով՝ ինձ Ռիգայում պետք է առևանգեին կամ սպանեին»:

«Լուրեր»-ին ներկայացնելով այս պատմության մանրամասները՝ Ալեքսանդր Լապշինը շեշտել է, որ ադրբեջանական կողմը նախապես դիմել է եվրոպական մի շարք երկրների՝ պահանջելով սահմանային անցակետերում ձերբակալել և արտահանձնել բլոգերին, սակայն ստացել է մերժում: Դրանից հետո արդեն պետական մակարդակով որոշվել է ֆիզիկապես ազատվել Լապշինից:

«Երբ ես մեկնեցի Ռիգա, բնականաբար, չեղարկվեց իմ մասնակցությունն զբոսաշրջային ֆորումին, բայց այդ մասին հրապարակային հայտարարություն չարվեց: Լատվիայի հատուկ ծառայություններն ուզում էին պարզել, թե ինչ ուժերի հետ է համագործակցում Ադրբեջանը: Դրա համար նրանք ինձ որպես խայծ օգտագործեցին ադրբեջանական կողմի համար: Նրանք ինձ 3 օր պահեցին հսկողության տակ, վերցրին հեռախոսս»:

Հասկանալով, որ պլանավորած գործողությունը ձախողվել է՝ Ադրբեջանի իշխանությունը հետ է կանչում գործակալներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: