Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ից որոշ պատգամավորներ վայր դնեն մանդատները». լրագրողը՝ Աբովյանին

969
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 12:00
«Հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ից որոշ պատգամավորներ վայր դնեն մանդատները». լրագրողը՝ Աբովյանին

«Մենք այսօր տեսնում ենք, որ թե՛ վարչապետը, թե՛ իշխանությունները չունեն առարկայական պատասխան բոլոր այն խնդիրներին, որոնք հնչեցրել է պարոն Ծառուկյանը: Քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ի պատգամավորների կողմից բարեվարքության կանոնների խախտումներ չե՞ն լինում, օրինակ՝ Գևորգ Պետրոսյանի պահվածքը, Աբովյանը հայտնեց, որ ցանկացած պատգամավոր իր տեսակետը հայտնելու իրավունք ունի. «Այսօր պարոն Պետրոսյանը դարձել է հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում»,- ասաց նա՝ հավելելով, որ Գ. Պտերոսյանի շուրջ քննադատություններն ուռճացված են:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ից որոշ պատգամավորներ վայր դնեն մանդատները, Աբովյաննն ասաց. «Ոչ մի տենց խոսակցություններ չկան: Մեզ մոտ շատ հանգիստ, աշխատանքային մթնոլորտ է»: