Թրամփը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Իրանին զենք վաճառելու համար
Իրանի հետ 2015-ի «միջուկային գործարքի» համաձայն՝ ՄԱԿ-ի էմբարգոն այդ երկրի հետ ավարտվում է հոկտեմբերի 18-ին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկարաձգել սահմանափակումները, հաղորդել Է Reuters-ը: Թրամփը նախատեսում է հրամանագիր ստորագրել, որը թույլ կտա ամերիկյան վարչակազմին երկրորդական պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ զենքի առևտրով զբաղվող ցանկացած պետության նկատմամբ: Փաստաթուղթը մասնավորապես ենթադրում է զրկել ընկերություններին ԱՄՆ շուկա մուտք գործելուց։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից Թեհրանի հետ կնքված միջուկային գործարքի մյուս մասնակիցները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը հայտարարել են, որ չեն հավատում, որ ԱՄՆ-ն իրավունք ունի կրկին պատժամիջոցներ սահմանել: Օտարերկրյա ընկերությունների մեծ մասը չի ցանկանում ռիսկի դիմել՝ ամերիկյան շուկայից հեռանալու, որպեսզի առևտուր անի փոքր երկրների հետ, ինչպիսին Իրանն է, նշել է գործակալությունը: «Միացյալ Նահանգները դժգոհ է, որ միջուկային գործարքի գործընկերները չեն համաձայնել զենքի վերաբերյալ պատժամիջոցների չեղարկմանը»,- պարզաբանել է իրավաբան Դուգ Ջեյքոբսոնը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00