Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հենց ճամփեն բացվի, կգնամ Թուրքիա՝ կաշխատեմ». առևտրական

217
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 11:45
«Հենց ճամփեն բացվի, կգնամ Թուրքիա՝ կաշխատեմ». առևտրական

Կառավարության դիմաց շարունակվում է առևտրականների բողոքի ակցիան: «Տարիներ շարունակ կիլոգրամի համար 6-7 դոլար վճարել ենք, մեր մեղքն ա՞, որ գնացել ա անհատների գրպանը, որ բյուջե չի գնացել»,- ասաց ակցիայի մասնակիցը: «Հիմա չենք կարող ավել տալ, կորուստներ ենք տվել, ամսի 13-ին եկել ենք Թուրքիայից, խանութները փակել են տվել, իմ բեռը մնացել ա, իրենք անհանգստացե՞լ են ինձ համար... Մնալու ա կիլոյով ու նորից 4 դոլար, որը էլի շատ ա»,- հավելեց կինը: «Չեմ կարող նրանց պահանջով աշխատել. քայլ կանեմ, հենց ճամփեն բացվի, կգնամ Թուրքիա՝ կաշխատեմ»: