Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

Լուկաշենկոն փակում է պետական սահմաններն ու պատրաստվում պատերազմի

958
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 23:10
Լուկաշենկոն փակում է պետական սահմաններն ու պատրաստվում պատերազմի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած Կանանց ֆորումի ժամանակ հայտարարել է սահմանների փակման մասին:

«Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից, բանակի կեսը դնել զենքի տակ և փակել պետական սահմանը Արևմուտքի հետ, առաջին հերթին՝ Լիտվայի և Լեհաստանի հետ: Մենք ստիպված ենք ուժեղացնել պետական սահմանը, մեծագույն ափսոսանքով, մեր եղբայրական Ուկրաինայի հետ,- ասել է Լուկաշենկոն:-

«Ես չեմ ուզում, որ իմ երկիրը պատերազմի: Առավել ևս, ես չեմ ցանկանում, որ Բելառուսը և նույն Լեհաստանը, Լիտվան վերածվեն ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ լուծվելու են ոչ մեր հարցերը: Ուստի այսօր ամենագեղեցիկ, առաջադեմ, հայրենասեր մարդկանց այս դահլիճի առջև ուզում եմ դիմել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ կանգնեցրեք ձեր խելահեղ քաղաքական գործիչներին, թույլ միʹ տվեք, որ պատերազմ սկսվի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Լատվիայում Բելառուսի դեսպանին: