Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ճակատ-ճակատի բախվել են Geely-ն և Opel-ը. կան զոհ ու վիրավորներ

380
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 22:40
Ճակատ-ճակատի բախվել են Geely-ն և Opel-ը. կան զոհ ու վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, ճակատ-ճակատի բախվել են Geely և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոցներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: