Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Գործընկերների հետ լարված հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ եղա՞ն». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

461
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 21:35
«Գործընկերների հետ լարված հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ եղա՞ն». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

«Այսօրվա օրակարգային հարցը վերաբերում էր տնտեսությանը՝ քովիդի պայմաններում, տարբեր արձանագրումներ տեղի ունեցան, հարցեր, պատասխաններ»,- դուրս գալով ՔՊ գրասենյակից, մանրամասնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ Ձեր գործընկերների հետ լարված հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ եղա՞ն, . Սիմոնյանն ասաց. «Ես ասացի՝ ինչ ենք քննարկել, որևէ կուսակցություն, որևիցե անուն և նման բան չի եղել»:

ԱԺ փոխխոսնակը կարծիք հայտնեց, որ նման հանդիպումներ հնարավոր է ամիսը մեկ տեղի ունենան, որին ներկա կլինեն նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ: