Աշխարհում առաջին երկիրը, որ երկրորդ անգամ կարանտին մտցրեց կորոնավիրուսի պատճառով
![]() Իսրայելում սեպտեմբերի 17-ին կրկին փակվել են դպրոցները և մանկապարտեզները: Պատճառը կորոնավիրուսի երկրորդ ալիքն է: Վաղվանից՝ սեպտեմբերի 18-ից, երկրում կրկին կարանտին է սկսվելու, որը կտևի 3 շաբաթ: Կարանտինի սիզբը համընկնում է հրեական Նոր տարվա հետ: Մեծ սինագոգն իր 62-ամյա պատմության մեջ առաջին անգամ փակ կլինի հավատացյալների առաջ: Ուրբաթ օրվանից իսրայելցիներին արգելված կլինի առանց ծանրակշիռ պատճառի հեռանալ իրենց բնակության վայրից 500 մետրից ավելի: Հավաքույթները ևս սահմանափակվում են, փակ տարածքներում՝ ոչ ավելի, քան 10 մարդ, բաց տարածքներում՝ 20: Պետական ծառայողների կեսը կաշխատի հեռավար, կփակվեն բարերն ու սրճարանները: Երեքշաբթի օրը ռեստորանատերները բողոքի ակցիա են իրականացրել. նրանք փողոցում ջարդուփշուր են արել սպասքը՝ ցույց տալով, որ նույն ճակատագրին է արժանանալու իրենց բիզնեսը սահմանափակումների պատճառով: Վերջին մեկ օրում Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 5000 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 170 հազար մարդ: Այսպիսով, Իսրայելն աշխարհում առաջին երկիրն է, ով երկրորդ անգամ կարանտին է մտցնում կորոնավիրուսի պատճառով: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
