Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական 30 մարդու տուգանել դիմակի համար». Արսեն Բաբայան

333
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 20:05
«Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական 30 մարդու տուգանել դիմակի համար». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար:

Սրա մասին նախկինում շատ եմ ակնարկել, սակայն դժգոհող ոստիկանները վախենում էին իրենց անունները բարձրաձայնելուց:

Այսօր ձեռքումս է հայտնվել սրա ապացույցը:

Այսօր ամսի 17-ն է, իսկ ոստիկանը դիմակ չկրելու համար արձանագրությունը կազմել է ամսի 18-ով: Երբ տուգանվող քաղաքացին հուշել է, որ այսօր 17-ն է, ոչ թե 18-ը, արձանագրություն կազմող ոստիկանը հայտնել է, որ այսօրվա տուգանքների իր վրա դրված քանակի պարտքը կատարել է, ուստի թեթևացնում է վաղվա իր աշխատանքը»: