Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել
Երևանում սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստումից հետո ամբողջական կուրացման ախտանիշով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ 2003 թվականին ծնված աղջիկը (անհատական տվյալները չենք հրապարակում՝ հաշվի առնելով նրա անչափահաս լինելը)։ «Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են՝ աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրներով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, վերջինիս մոտ այդ վարկածը չի հաստատվել՝ նյարդաբանական խնդիրներ չեն հայտնաբերվել։ Ըստ լրատվամիջոցին փոխանցված տեղեկությունների, աղջիկը կուրացել է անմիջապես գարդասիլային պատվաստում ստանալուց հետո, որն անցկացվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։ «Փաստինֆո» լրատվականը կապ է հաստատել բժշկական կենտրոնի հետ, որտեղ այս պահին գտնվում է պատվաստումից տուժած աղջիկը։ Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից տեղեկացրել են, որ կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, երկու հետազոտություններ նա կանցնի վաղը, որից հետո կտեղափոխվի այլ հիվանդանոց՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար։ |
Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
15910:48Արագածոտնում թոռը պապին կախված է գտել
380Երեկ, 21:30Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
479Երեկ, 16:06Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով (լուսանկար)
480Երեկ, 12:18Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
411Երեկ, 11:00Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
673Երեկ, 10:36