Արմեն Փամբուխչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30