Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

«Դոդին պատկանող կոնյակի-գինու-օղու կոմբինատը 50%-ով դադարեցրել է խաղողի մթերումը». Մանե Էլբակյան

159
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 17:00
«Դոդին պատկանող կոնյակի-գինու-օղու կոմբինատը 50%-ով դադարեցրել է խաղողի մթերումը». Մանե Էլբակյան

Ֆեյսբուքյան օգտատեր Մանե Էլբակյանն իր էջում գրել է. «Որ ասում են՝ Գագիկ Ծառուկյանի նման ստոր ու տականք աշխարհը չի ծնել, ճիշտ են ասում։

Ինչպես երեկ տեղեկացանք, խաղողագործները ճանապարհ էին փակել և կառավարությանը պահանջներ էին ներկայացնում՝ կապված խաղողի մթերման հետ։

Պարզվում է՝ այս անհարմարությունների պատճառը, ավելի ճիշտ՝ վերջին ստորության հեղինակը ոստիկանության նախկին սերժանտ, բռնաբարության հոդվածով դատապարտված, պետությանը նախնական տվյալներով ավելի քան 62 մլն դոլարի հարկ չվճարած, օլիգարխ Դոդ Ծագիկ Գառուկյանն է։

Դոդին պատկանող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը՝ 50%-ով արհեստականորեն դադարեցրել է խաղողի մթերումը գյուղացիներից, նպատակադրված և ուղղորդված բողոքի ալիք բարձրացնելու համար կառավարության դեմ։

Իհարկե, այս մարդուց ես ինքս երբեք ոչ մի լավ բան չեմ տեսել և չեմ էլ հավատացել, որ այս կեղծ, իր շահի բարերարը մի լավ բան կանի ժողովրդի համար առանց փիառի։ Իսկ վատությունների մասին, բիզնեսներ խլելու մարդկանց վախեցնելու միջոցով՝ տեղեկություններ եղել են շարունակաբար։

Հուսանք՝ այդ գործարանի ապօրինի գործունեության կծիկը ևս կքանդվի և ի վերջո կպետականացվի»։