Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

«Միգուցե Ծառուկյանը համաձայնի՞ միանալ ինձ»․ իմքայլական պատգամավոր

153
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 16:20
«Միգուցե Ծառուկյանը համաձայնի՞ միանալ ինձ»․ իմքայլական պատգամավոր

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գրառմանը, ասաց. «Անցած տարի օրենքի նախագիծ էի փորձում շրջանառության մեջ դնել, որով առաջարկում էի, որ ԱԺ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, այսինքն՝ պատգամավոր լինելու իրավունք ստանան: Զարմանալիորեն այդ ժամանակ շատ վատ արձագանքեցին ԲՀԿ-ական պատգամավորները, ընկերներս համոզեցին, որ ազատ ընտրության խախտում կա... Ամեն դեպքում որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով ընկերներիս հորդորը, բայց քանի որ այսօր ԲՀԿ ղեկավարն է նման հայտարարություն արել, միգուցե Գագիկ Ծառուկյանը համաձայնի միանալ ինձ, միասին այդ օրենսդրական նախաձեռնությունը բերենք և հասկանանք՝ արդյոք ԱԺ-ում ներկա գտնվող 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը և իրավունք կունենա՞ն ՀՀ քաղաքացիների համար օրենքներ մշակել, քվեարկել և հաստատել»: