Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Լատվիայում Բելառուսի դեսպանին

740
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 12:45
Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Լատվիայում Բելառուսի դեսպանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիվանագիտական աստիճանից զրկել է արտակարգ և լիազոր դեսպան Պավել Լատուշկոյին և Իգոր Լեշչենյային՝ պետական (դիվանագիտական) ծառայությունն արատավորող գործողություններ կատարելու պատճառով: Մեկ այլ հրամանագրով՝ պետության ղեկավարը Վասիլի Մարկովիչին ազատել է Լատվիայի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և զրկել դիվանագիտական աստիճանից՝ պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 31-ին Լուկաշենկոն աշխատանքից ազատել էր նաև Իսպանիայում Բելառուսի դեսպան Պավել Պուստովոյին։ Պաշտոնական պատճառը պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է եղել։ Հիշեցնենք՝ դիվանագետը քննադատել էր ուժայինների գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: