Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Փլուզված շենքի բնակիչներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի

232
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 12:05
Փլուզված շենքի բնակիչներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փլուզված 12 բնակարանների սեփականատերերին ֆինանսական աջակցության կտրամադրվի՝ բնակարան ձեռք բերելու նպատակով: Պետական բյուջեից հատկացվել է շուրջ 182 մլն դրամ:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 26-ին, Ռայնիսի փողոցի N1 շենքում: Բնակիչները ժամանակավորապես բնակեցվել էին տարբեր հասցեներում: