Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թրամփն ԱՄՆ ընտրությունների ամենամեծ սպառնալիքը համարել է փոստով քվեարկությունը

990
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 11:45
Թրամփն ԱՄՆ ընտրությունների ամենամեծ սպառնալիքը համարել է փոստով քվեարկությունը

ԱՄՆ ընտրությունների ամենամեծ սպառնալիքը փոստով քվեարկության ժամանակ մեքենայություններն են, այլ ոչ թե արտերկրից ենթադրվող միջամտությունը։ Այս մասին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ներկայիս ընտրությունների ամենամեծ սպառնալիքը միլիոնավոր մարդկանց ուղարկած ու նահանգապետերի կողմից վերահսկվող քվեաթերթիկներն են»,- համոզված է Թրամփը։ Նրա խոսքով՝ խնդիր են առաջացնելու նույնիսկ «չհաշված (փոստով ուղարկված) քվեաթերթիկները, որը կտևի մի ամբողջ հավերժություն»: