Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի պահանջը

813
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 10:20
ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի պահանջը

ԱԺ-ն քվեարկեց ԼՀԿ խմբակցության հարցապնդման քննարկման արդյունքով խմբակցության առաջարկը՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին: 25 կողմ, 84 դեմ ձայներով որոշումը չընդունվեց: Մինչ քվեարկությունը՝ Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Նախարարը չի հրավիրվե՞լ քվեարկությանը ներկա լինելու»: «Նախարարը կապ է հաստատել ինձ հետ ու ասել եմ՝ գալու կարիք չկա»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը: